Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Օձի խայթոցի դեպք Հայաստանի Հանրապետությունում

2012 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 64 դեպք: Երևանի բուժհաստատություններ են դիմել 23-ը, մարզային բուժհաստատություններ` 41-ը. Արմավիրի մարզ` 10, Արագածոտնի մարզ` 9, Վայոց ձորի մարզ` 6, Սյունիքի մարզ` 5, Կոտայքի մարզ` 4, Տավուշի մարզ` 4, Արարատի մարզ` 2, Լոռու մարզ` 1:

 

37 դեպքում ներարկվել է օձի հակաթույն, 27 դեպքում չի ներարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

 

Հիվանդներին ժամանակին կանխարգելիչ և բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով առողջապահության նախարարությունը հանրապետության բոլոր բժշկական կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկել է միջոցառումներ տեղերում շիճուկների և պատվաստանյութերի առկայությունը ապահովելու համար: Օձի խայթոցի յուրաքանչյուր դեպքի մասին, սահմանված կարգի համաձայն, հրատապ տեղեկատվություն է տրամադրվում առողջապահության նախարարության «թեժ գծիե  հերթապահին, և վերցվում է հսկողության տակ:

 

Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական հաստատություններն ապահովված են օձի հակաթույնով, բուժանձնակազմն ունի համապատասխան պատրասվածություն և ներուժ բարձր մակարդակով բուժօգնություն ցուցաբերելու համար:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ